Բացել լրահոսը Փակել լրահոսը
D47T3R1XkAIhFpo
A A
Հասարակություն

Վրաստանի կառավարությունը 10 տարի է՝ նոթբուքներ է նվիրում առաջին դասարանցիներին (տեսանյութ)

Վրաստանում այս տարի եւս առաջին դասարանի աշակերտներին պետության կողմից նոթբուքներ կնվիրեն` խաղային կրթական ծրագրերով բոլոր առարկաների համար։

Սա թույլ է տալիս երեխաներին հետաքրքրվել ուսմամբ եւ սովորել խաղերի միջոցով։ Ծրագիրն արդեն 10 տարի է՝ իրականացվում է։ Միայն նախորդ տարի 10 միլիոն դոլար է ծախսվել՝ նոթբուքներ գնելու համար։