A
A
Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը․ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:
Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր):
Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:
Ֆբ-յան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։