Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում․ վարորդը հոսպիտալացվել է
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 13-ին, ժամը 08:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է փոսում. տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 5-րդ կմ-ին «Toyota Brevis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Բաբկեն Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Ուղևոր Տիգրան Վ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: