Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Վարդանյան
A A
Հասարակություն

Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց

Նորք–Մարաշում վնասազերծված  զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը բարարարվեց ։ Քիչ առաջ դատարանը  1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց նրան։ Արթուր Վարդանյանը հայտնեց, որ իր առաջին քայլը կլինի երեխաներին տեսնելը, ապա առողջական խնդիրները լուծելը։

Արթուր Վարդանյանը գրեթե 4 տարի է՝ գտնվում է կալանքի տակ։  Անազատության մեջ գտնվելու ընթացքում բազմաթիվ առողջական խնդիրներ է ձեռք բերել։

Գործով անցնող 20 անձանցից միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ։ Մյուսների խափանման միջոցները փոխվել էին, թեեւ բոլորին էլ նույն մեղադրանքն է առաջադրված։  

Ըստ գործի նյութերի՝  2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: