Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0830
A A
Հասարակություն

Տավուշում մահացած պայմանագրային զինծառայողի անունը հայտնի է (տեսանյութ)

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն անդրադարձավ կազմակերպության հաշվետվությանը։ 

Ավետիքյանն խոսքով՝ արդեն իսկ հիմնադրամը փոխանցում  է կատարել 370 զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների։ 

Կատարվել է մոտ 1,3 միլիարդ դրամի հատուցում։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի գումարները գոյանում են Արցախից և Հայաստանից փոխանցված 1000 դրամներից։

«Մենք ունենք հատուցումների երկու հիմնական խումբ», - նշեց Ավետիքյանը։

Խմբերն են՝ Մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հատուկ առաջադրանք իրականացնելիս զոհված զինծառայողների ընտանիքները, իսկ երկրորդը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները՝ կրկին մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորում ստացած։

Հիմնադրամի տնօրենը հավելեց, որ հատուցումներ են տրամադրվել նաև 2015-16 թթ. տեղի ունեցած դեպքերի համար։

Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Վարուժան Ավետիքյանի փոխանցմամբ, կարևոր որոշում ընդունեց նաև 2008-2017 թթ դեպքերի ժամանակ վիրավորում ստացածների համար։ 

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ նախարարությունը նոր օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որով հիմնադրամից հատուցումներ տալու պայմաններ կստեղծվեն ոչ միայն առաջնագծում վիրավորում ստացած, այլև ռմբակոծության հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին։

«Նախարարությունում կստեղծվի հատուկ նոր մարմին», - շեշտեց նա։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այն կզբաղվի պահեստազոր գնացած և զորացրված զինծառայողների, վետերանների հարցերով։

Արծրուն Հովհաննիսյանը հայտատարեց  Տավուշի մարզում մահացած պայմանագրային զինծառայողի անունը՝ Արմեն Հարությունի Ներկարարյան։

«Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող», - հավելեց նա։

Լրագրողի հարցին, թե հիմնադրամը ե՞րբ կհասնեն մինչև 1992 թվականը զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքների փոխհատուցմանը, Վարուժան Ավետիքյանն դժվարացավ ժամկետ նշել։