Բացել լրահոսը Փակել լրահոսը
1568123304,3069
A A
Պաշտոնական

Գողությունը կատարած անձը հայտնաբերվեց հաղորդումն ընդունելուց րոպեներ անց (տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 5-ին վարագույրների խանութ-սրահ մտած անձն օգտվելով իր բացակայությունից` գաղտնի հափշտակել է աշխատասեղանին դրված իր բջջային հեռախոսը։ Տուժողը գողության մասին նախկինում չէր հայտնել։

Հաղորդումն ընդունելուց շուրջ 10 րոպե անց, ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության 2-րդ բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Մալաթիայի քրեական հետախույզների հետ ձեռնարկված միջոցառման արդյունքում գողությունը կատարած անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

42-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակում է։