Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գինի լից. կճանաչի՞ հայ սպառողը գինու համը

  Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը գինու  բաժակը բարձրացնելիս՝  լիաթոք  ժպտում է։ Ասում է՝ սա  հպարտության ժպիտ է, որ  մեր գինիներն արդեն մրցակցում են աշխարհի լավագույն գինիների հետ։  Համոզված է, որ  վերջին հինգ տարիները  Հայաստանի գինեգործության համար  վերածննդի տարիներ էին՝  հաշվի առնելով գինու որակի լավացումը եւ  շուկայի աշխուժացումը։

Թեեւ,ըստ  նրա,  հայաստանցի սպառողը դեռեւս չի հասկանում՝   որն է  լավագույն գինին։ Պատճառներից մեկն էլ գինն է։ Տարբեր մրցույթներում մրցանակների արժանացած գինիները վաճառվում են 7000 դրամից բարձր, ինչը շարքային սպառողի համար մատչելի չէ։

Արթուր Մնացականյանը 30 տարվա տնայնագործ գինեգործ է։ Ինքը չի պատրաստվում մրցակցել տարբեր ընկերությունների հետ։ Բյուրականցի գինեգործը 5-10  տեսակի գինիներ է  պատրաստում, որոնք  անմիջապես գտնում են սպառողին։  Ասում է, որ իր արտադրանքը տարբերվում է։ Եթե կան տնայնագործներ,որոնք ունեն միայն «թաս ու դույլ», ինքն ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Դրանք ձեռք է  բերել   են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով։ Պատրաստվում է  անգամ իր համայնքում «Գաստրո բակ»  բացել, եւ այդ ժամանակ արդեն «գինին չի հերիքի»։

Արթուր Մնացականյանը գինի էր լցնում, իսկ Դավիթ Պիպոյանը գինի էր ըմպում Աշտարակում կայացած  «Ոսկեհատ» գինու  փառատոնի  ժամանակ։

Փառատոնը տեղի ունեցավ   Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: