Բացել լրահոսը Փակել լրահոսը
69478384_2149651121806715_2044583941054136320_n
A A
Հասարակություն

6-րդ հարկից ընկած երեխան սկսել է ինքնուրույն շնչել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:

Այդ մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

ՀԳ. Առողջություն փոքրիկին»։