Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131740
A A
Հասարակություն

Չափազանց զգայուն հարց է․ նախարարը՝ Ադրբեջանում հայտնված զինվորի մասին

«Չի կարող որևէ պահ այս հարցը դուրս գալ օրակարգից»․ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով շաբաթներ առաջ Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին մասին հարցին, այսպես արձագանքեց։

Ըստ նախարարի՝ այս հարցի վերաբերյալ ավելին մեկնաբանել չի կարող։

«Դժբախտաբար, դեռևս ճեղքում չունենք, բայց չափազանց զգայուն և ծանր հարց է, որևէ ջանք չի խնայվելու՝ շարունակել հասնել արդյունքի»,- եզրափակեց ԱԳ նախարարը։