Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նախատեսվում է ռեստավրացնել Մամուլի շենքի արտաքին տեսքը (տեսանյութ)

ՀՀ քաղաքաշինության  կոմիտեն Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանման համար ներկայացնում է «ProfEye Challenge» նախագիծը» որով նախատեսվում է Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացում։ Ծրագիրը իրականացվելու է «Պրոֆ Ալ» շինարարական կազմակերպության նախաձեռնությամբ․ այս մասին տեղեկացրեց  ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Ծրագիրը կյանքի կոչելու համար նախատեսվում է ներգրավել տարբեր ճարտարապետական կազմակերպությունների։ Մասնակիցները իրենց նախագծերը կարող են ներկայացնել www.profal.am կայքում, որից հետո դրանք կդրվեմ բաց քվեարկության։

«Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը կարծում է, որ այն երկխոսության հարթակ կարող է հանդիսանալ հասարակության և ոլորտի մասնագետների միջև։ Այն լավ հնարավորություն է նաև կառուցապատողների, շինարարական ընկերությունների և ճարտարապետների համար։

 «Ամենակարևոր խորհուրդն այն է, որ ծրագիր է մեկնարկում, որ նիրհից կարթնացնի մեր ճարտարապետներին։ Եվ մեր երիտասարդ ճարտարապետները կմասնակցեն ոչ միայն արտասահմանյան մրցույթների, այլ կհասկանան, որ մեր տունը մենք մեր ձեռքերով պետք է կառուցենք»,- ասաց նա։

Ոլորտի մասնագետները իրենց նախագծերը պետք է ներկայացնեն մինչև  սեպտեմբերի 28-ը․ հոկտեմբերի 1-ից  հասարակությունը հնարավորություն կունենա  քվեարկելու իր հավանած ծրագրի օգտին։ Ծրագրի անաչառությունն ապահովվելու համար նախապես չեն հրապարակվի նախագիծը ներկայացնող  ճարտարապետական ընկերությունների և անհատ ճարտարապետների անունները։ Ընտրված նախագիծը իրականացվի  ներդրողների պետության աջակցության միջոցով։