Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131745
A A
Հասարակություն

««Սանիթեքը» վատ գործընկեր է, քաղաքային իշխանությունն էլ ճկուն չէ» (տեսանյութ)

Մեր տեսչական մարմինը ոչ թե ասում է, թե քաղաքապետարանը կամ «Սանիթեքն» է մեղավոր, այլ փնտրում է եւ գտնում, թե ով է պարտավոր պահպանել սանիտարական պայմանները։ Եվ դա «Սանիթեքի» մեղքն է։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքում աղբահանության խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ասաց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերայսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։

Վերջինս նաեւ նշեց, որ աղբի կուտակումները կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ բերել մի շարք հիվանդությունների սրացման։

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ամենեւին չարդարացնելով «Սանիթեքի» պահվածքը, որը վատ գործընկեր է՝  քաղաքային իշխանության մոտ էլ ճկունության բացակայություն է։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ նշեց, որ քաղաքապետարանն ավելի խիստ գնահատական պիտի տա «Սանիթեքի» պահվածքին։ Բացի դա նա, անդրադառնալով այն լուրերին, որ «Սանիթեքը» ցանկանում է Վրաստանում գործունեություն իրականացնել, բարեկամական խորհուրդ տվեց վրացական կողմին չընդունել բիզնես-էթիկա խախտած ընկերության առաջարկը։

Իսկ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն ասաց, որ այս պահին երկրորդ օպերատոր չի կարող ներգրավվել, քանի դեռ գործում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը։ Նա նշեց, որ «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելուց հետո վեց ամսվա ընթացքում պետք է մրցույթ հայտարարեն, իսկ մեկ տարվա ընթացքում ունենալ նոր օպերատոր կամ օպերատորներ, որոնք կիրականացնեն աղբահանություն։