Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131696
A A
Հասարակություն

Պաշտպանության նախարարի հետ լարվածություն չկա․ Արտակ Դավթյան

«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին և կատարում է նախարարի հրամանները»,- լրագրողների հետ զրույցում, պատասխանելով նախարարի հետ առկա հնարավոր լարվածության հարցին, նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Հարցին, թե խոսակցություններ կան այն մասին, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը նշանակվելու է իր փոխարեն, Դավթյանը նշեց՝ երբ իրեն կազատեն աշխատանքից կամ ինքը կհեռանա, բնական է, որ Գասպարյանին կնշանակեն իր փոխարեն։

«Եթե տեսել եք՝ գլխավոր շտաբի պետերը, նախարարության բոլոր պաշտոնյաներն էլ մինչև կյանքի վերջ չեն ծառայում։ Յուրաքանչյուրս էլ ժամանակին դուրս ենք գալիս։ Օրենքով նախատեսված ժամկետներ կան, դրանով էլ աշխատում ենք։ Ես տեղյակ չեմ, անգամ չեմ լսել, որ նման քննարկում է եղել»,- ասաց Արտակ Դավթյանը։

Գլխավոր շտաբի պետը, անդրադառնալով Չինարիի ուղղությամբ հայկական զորքերի կողմից դիրքերի բարելավմանը, նշեց՝ մանրամասներ այս պահին չի հայտնի․

«Զինված ուժերը կատարում են իրենց տրված խնդիրները, և մանրամասներն  այս պահի դրությամբ կարող են շատ ավելի վնաս պատճառել, քան օգուտ բերել։ Մենք ժամանակին հասարակությանն ավելի մանրամասն կներկայացնենք տեղեկատվություն»,- հավելեց Արտակ Դավթյանը։