«Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը օտարողը Երվանդ Զախարյանն է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՔԾ տեղեկությանը, որ նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը։ Կարապետյանը նշում է, որ խոսքը Երվանդ Զախարյանի մասին է․
«Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Ըստ նախաքննության, 12.03.2008թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից; Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը»,- գրել է մամլո քարտուղարը: