Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ իրականացնելու մասին դեռ որեւէ տեղեկություն չկա
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունը դեռ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտության մասին հրապարակում չի արել։
«Ա1+»-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը նշեց․
«Այս պահի դրությամբ դեռ որևէ մեկնաբանություն չկա, հենց որևէ տեղեկատվություն ունեցանք պատշաճ կարգով կիրազեկենք»։
Ըստ նրա՝ թե ո՞վ կհրապարակի, նախարարությո՞ւնը, թե՞ Կառավարությունը, պարզ չէ։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեղեկացրել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: