A
A
Ցմահ դատապարտյալն ազատ չարձակվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի գլխավորությամբ, որոշում կայացվեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման համար հայցադիմումը մերժել։
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը 23 տարի առաջ մահապատժի էր դատապարտվել՝ 3 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով։ Հետագայում պատիժը փոխարինվում է ցմահ ազատազրկման։ Հանցագործությունից 23 տարի անց Աշոտ Մանուկյանը դիմել էր դատարան՝ վաղաժամկետ ազատման համար։