Բացել լրահոսը Փակել լրահոսը
s-JHxZEyHlOW
A A
Հասարակություն

Նախկին պատգամավորը դիմում է Գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին, ԱԱԾ տնօրենին

Անձամբ                                         

ՀՀ գլխավոր դատախազ 

պարոն Ա.Դավթյանին

ՀՀ ՀՔԾ պետ

պարոն Ս.Խաչատրյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն

Պարոն Ա.Վանեցյանին

ՀՀ և ՌԴ զլմներին

ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր,

2000-2003 թթ-ին ՌԴ կառավարությունում 

ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ, 

Տարոն Սահակյանից

Հասցե - ք Երևան, Մոսկովյան 28, բն. 161-162,

 Հեռ 055 41 58 00

էլփոստ [email protected]

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

(ՀՀ պետական մարմինների միջոցով կազմակերպված հանցագործության մասին)

 

Համոզված եմ՝ Դուք տեղյակ եք, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին ուղղված 21.08.2019թ-ի դիմումով ներկայացրել եմ ՀՀ իրավապահ համակարգի կողմից քննություն չկատարելու, քրեական գործեր չհարուցելու և անգործություն ցուցաբերելու վերաբերյալ փաստեր և հիմնավորումներ, կապված իմ կողմից Ձեզ ուղղված դիմումներում, բողոքներում և հանցագործության մասին հաղորդումներում նշված ՀՀ տնտեսական և քաղաքական անվտանգության դեմ իրականացվող (իրականացված) կազմակերպված հանցավոր գործողությունների մասով։

Չեմ կասկածում նաև՝ Դուք տեղյակ եք, որ վերը նշվածին զուգահեռ և հեղափոխությունից հետո շրջանառության մեջ են դրվել կեղծ տեղեկություններ այն մասին, որ դրանով ես լուծում եմ միայն իմ անձնական խնդիրները, քանի որ ունեմ ֆինանսական պրոբլեմներ։ Սակայն իրողությունն այն է, որ Ձեզ քաջ հայտնի է, որ անձնական և ֆինանսական պրոբլեմներն առաջացել են, այդ թվում իմ նկատմամբ մահափորձ կազմակերպելու, շինծու քրեական գործեր հարուցելու ճանապարհով գույքը հրկիզելու և ապօրինի օտարելու, բանկը փակելու, ՌԴ-ում իմ բիզնեսի շուրջը սպանություններ կազմակերպելու և այլն, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին պետության դեմ փաստացի կազմակերպված ահաբեկչության վերաբերյալ ցուցմունք տալու հետևանքով և 2008 թ-ի մարտի 1-ից հետո իմ նկատմամբ հատուկ գործողություններ կազմակերպելու միջոցով։

Նույնիսկ անշունչ առարկան նաև անձնական պրոբլեմներ կունենար, եթե վերը նշվածի հետևանքով հինգ երեխաներից չորսի նկատմամբ հաշվեհարդարներ և սադրանքներ իկազմակերպվեին, ինչը ոչ միայն Դուք չեք ընդունում, միգուցե նաև չեք գիտակցում և առհամարում եք։ 

Իսկ իրականում խնդիր է դրված նախ թաքցնել հոկտեմբերի 27-ից հետո՝ ինձ «Լիտվինենկո», իսկ 2008 թ-ի մարտի 1-ից՝ «Սկրիպալ» օպերացիաների մեջ ներքաշերքաշելու ճանապարհով կազմակերպելու հետևյալը.

  • Հայաստանը ներքաշել Ռուսաստանը, որպես պետություն-ահաբեկիչ  ձևակերպմամբ, նախօրոք կազմակերպված հանցավոր գործողությունների մեջ։
  • Հայաստանը ներքաշել՝ ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա, հանցավոր ներգործություն կազմակերպելու մեջ։
  • Հայաստանը ներքաշել՝ Եվրասիական տարածքի, ըստ էության Կասպից ծովի բաժանման համաձայնագրի կազմաքանդման վտանգավոր գործողությունների մեջ և այլն։

Այսինքն, այն ամենը, ինչը կազմակերպվել էր մինչև հոկտեմբերի 27-ը Լեհական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձանց՝ կամ էլ, 27-ից հետո վերջիններիս «նախկին» աշխատակիցների ՀՀ ժամանելու, իսկ դրանից հետո Հայստանից դուրս կազմակերպվածը։ Մարդկային լեզվով՝ Դուք թաքցնում եք, որ դա կատարվել է իմ շուրջը և մինչ հոկտեմբերի 27-ը, քանի որ իմ կողմից արդեն շրջանառության մեջ էր դրվել «Էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն» ստեղծելու ծրագիր առաջարկը, ինչը ոչ միայն հակազդեցություն էր Մեծ Թուրանի ծրագրի իրականացմանը, այլ կասեցնում էր Լեհաստանի միջոցով ГУАМ-ի աշխարհաքաղաքական առանցքի ձևավորումը, ինչն ակնհայտ շահեկան է Ադրբեջանին և թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը։ 

Նշեմ, որ նույն բախտին է արժանացել 2015 թ-ին իմ կողմից ՌԴ Ռազմավարական Հետազոտությունների Ինստիտուտի (РИСИ), իսկ հեղափոխությունից հետո՝ Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և զարգացման ծրագիր առաջարկը ևս։                    

Ավելացնում եմ, որ իմ անձնական և ֆինանսական խնդիրները չեմ պատրաստվում ոչ թմրադեղերի, և ոչ էլ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշվելու ճանապարհով լուծելու, ինչի ուղղությամբ Ձեր ղեկավարած կառույցների միջոցով բազմաթիվ փորձեր են կատարվում։

Ի վերջո ցավալի և վտանգավոր է, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը վեր է ածվում լույսի՝ ստվերի, այն էլ մեր երկրի համար, իսկ մնացյալը լռություն...                                      

 

                                              

                                     Դիմող՝                                                      Տ. Սահակյան

     

03.09.2019թ.