Բացել լրահոսը Փակել լրահոսը
diana-nkar-
A A
Պաշտոնական

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլի» պատգամավորներից երկուսի դեմ. Aravot.am

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Արմեն Գևորգյանը պատասխանողներից պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրեն, ինչպես նաև փոխհատուցեն:

Հայցադիմումը դատարանում մուտք է գործել սեպտեմբերի 2-ին: Այն մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին: 

Aravot.am