Բացել լրահոսը Փակել լրահոսը
70605328_610621342797606_6727020208424222720_n
A A
Հասարակություն

Ֆիզիկական կուլտուրայի ռեկտորի նորընտիր պաշտոնակատարը չի բացառել, որ էլի կլինեն քրեական գործեր (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց Դավիթ Խիթարյանը։ Ընտրությունից հետո նա կարճատև զրույց ունեցավ լրագրողների հետ։

Նա նշեց, որ իր առաջին քայլը կլինի այն, որ կհավաքի բուհի ղեկավար կազմին և կլսի նրանց տեսակետները։

«Բոլորդ գիտեք, որ բուհը շրջադարձային փուլում է գտնվում, կան քրեական գործեր, չի կարելի բացառել, որ հետագայում ևս կլինեն։ Իմ խնդիրն է, որ մաքսիմալ անցնցում կատարվի։ Փորձեմ իմ տեսակետները բացատրել բուհի անձնակազմին, ղեկավար անձնակազմին, և եթե իրենք կիսեն իմ տեսակետները, բնականաբար մենք միասին կաշխատենք, եթե նրանց կարողությունները բավարարեն»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Նա տեղեկացրեց, որ ինքն այս բուհի շրջանավարտ է եղել, 13 տարի աշխատել է այստեղ, որից հետո 14 տարի աշխատել է Ֆրանսիական համալսարանում։ Սակայն պարբերաբար հաճախել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, վերջին 3 տարիներին եղել է մագիստրարտուրայի պետական հանձնաժողովի նախագահը։

«Ծանոթ եմ կադրերին, ուսանողներին, ծանոթ եմ խնդիրներին և ունեմ լուծումների իմ տարբերակները, իսկ մնացածն ընթացիկ կարգով կարվի»։

Դավիթ Խիթարյանը նաև ասաց, որ չի բացառում, որ մոտ օրերս մամուլի ասուլիս կլինի, որպեսզի առավել մանրամասն անդրադառնա բոլոր հարցերին։