Բացել լրահոսը Փակել լրահոսը
1502102161-8287
A A
Հասարակություն

Աշխատավայրում դժբախտ պատահարի հետեւանքով 46-ամյա տղամարդ է մահացել․ կա վիրավոր

Օգոստոսի 24-ին, ժամը 13.15-ին, «Այրվածքների գիտական Կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի մակերեսի 50 տոկոսի ջերմային այրվածք, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 46-ամյա և «մարմնի մակերեսի 4 տոկոսի այրվածք» ախտորոշմամբ՝ 35-ամյա տղամարդիկ:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով:

Սեպտեմբերի 1-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 46-ամյա տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր: