A
A
Հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք․ Աննա Հակոբյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս զավակների արյամբ ազատագրված հայրենիքի յուրաքանչյուր թիզը՝ շենացնել ու դարձնել ավելի բարեկեցիկ։
Սիրելի՛ արցախցիներ, սրտանց շնորհավորելով Ձեզ համահայկական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն, տոկունություն և ամենայն բարիք