Բացել լրահոսը Փակել լրահոսը
69625628_949307515418271_7319005918882955264_n
A A
Հասարակություն

Ինչպե՞ս են պարզելու՝ անձը քրեական մշակույթ կրող, տարածո՞ղ է, թե՞ ոչ․ Նինա Կարապետյանց

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետության, հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտություն է։ Ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանի՝ Քրեական ենթամշակույթ կրողների քրեականացման օրինագիծը ոչ թե բավարար է, այլ անհրաժեշտ է ունենալ՝ պայքարելու քրեական ենթամշակույթ կրողների դեմ։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավաբանական ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը կարծում է, որ օրենքի անհրաժեշտությունը կա, սակայն դեռ չի հասկանում, թե ինչպես են իրավապահ մարմինները պարզելու, թե անձը քրեական մշակույթ կրող, տարածո՞ղ է, թե՞ ոչ։

«Քանի դեռ մենք չենք արել իրավական համակարգի փոփոխությունները, լյուստրացիան, վեթինգ ասվածները, սա անիրատեսական է լինելու»,-ասաց տիկին Կարապետյանցը։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արփի Սարգսյանը նշեց, որ դեռ նախագիծը ԱԺ չի մտել, եւ իրենք պատրաստ են լրամշակման, եթե առաջարկներ կլինեն։

«Սա բավարար հիմք չի լինելու, որով մենք պայքարելու ենք այդ ենթամշակույթի դեմ, դրանից զատ տարբեր փոփոխություններ եւս նախատեսված են՝ դատաիրավական համակարգի»,- ասաց նա։

Նինա Կարապետյանցը մասնավոր օրինակով փորձեց ցույց տալ, որ վերացական օրինագծով միայն չի լինի պայքարել։

«Մի կին է վերջերս զանգել եւ ասում է, որ օրինական պահանջ է ներկայացրել գումարի, սակայն «կարուսել» ասվածն է գործում դատարաններում, եւ գործը տարիներ շարունակ ձգձգվում է, եւ ավելի լավ չէ՞, որ դիմի գողական աշխարհին՝ հարցը լուծելու համար։ Ուզում եմ ասել, որ մանրամասն ուսումնասիրության կարիք կա»,- ասաց նա։