Բացել լրահոսը Փակել լրահոսը
gettyimages-1026545980_wide-5c5c2b9edec9c9dfb7456083313d6fe57f7a8eef-s800-c85
A A
Պաշտոնական

Երևան է տեղափոխվել 3 տուժած

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր։

Նրանցից 1-ի վիճակը գնահտվում է ծանր, 1-ը՝ բավարար։ Տուժածներից 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 1-ը հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել։

Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։