Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Հասարակություն

Նոր տվյալներ՝ Գյումրիում ռեստորանից հիվանդանոց տեղափոխվածների մասին

ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է ներկայացրել Գյումրիի ռեստորաններից մեկից հիվանդանոց տեղափոխվածների վիճակի մասին։

«Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։