Բացել լրահոսը Փակել լրահոսը
70247742_999813246871607_5430937797345148928_n
A A
Հասարակություն

Սանավիացիայի ուղղաթիռով առաջին անգամ Մեղրիից Երևան հիվանդ է տեղափոխվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր առաջին անգամ պացիենտ տեղափոխեցինք Մեղրիից՝ թռիչքի վրա գումարային ծախսելով 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։

Պացիենտի մոտ առկա է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և հուսով եմ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը։ Առողջություն եմ մաղթում նրան։ 

Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ»։