Բարձրացվել են Ագրարային համալսարանի 700 աշխատակիցների աշխատավարձերը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Նիստի ընթացքում համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրել է համալսարանում վերջին ամիսներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը:
Հոգաբարձուների խորհուրդը որոշել է հոկտեմբերի 1-ից 25 տոկոսով բարձրացնել պրոֆեսորադասախոսական (530 աշխատակից) և 10-ից 15 տոկոսով ուսումնաօժանդակ (170 աշխատակից) անձնակազմերի աշխատավարձերը: Բացի այդ, ներդրվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման համակարգը:
ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին