ՀՀ-ն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է «Կենգուրու 2019» մրցույթի մրցանակակիրներին: Իր ելույթում վարչապետը նշեց, որ այդքան կարևորում են կրթությունը, որովհետև ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի պետության հետ։
«Կապն այնքանով է, որ Հայաստանն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները։ Իսկ քաղաքացի լինել առաջին հերթին նշանակում է իվիճակի լինել կայացնել որոշումներ և ի վիճակի լինել կրել պատասխանատվությունը կայացված այդ որոշումների համար։ Իսկ իմ ընկալմամբ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար՝ տնօրինելու, տիրապետելու, կառավարելու սեփական կյանքը,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այսօր էլ շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին, բայց պետք է շատ հստակ ուղերձ հղեն մեր երիատասարդությանն ու երեխաներին առաջին հերթին, որ լավ կյանք ունենալու միակ և կաևորագյուն երաշխիքը լավ կյանք ունենալու՝ կրթությունն է։