«Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը․ Աննա Հակոբյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։
Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը:
Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։
Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը»:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Կրթաթոշակ ստացողների մեջ է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
