Բացել լրահոսը Փակել լրահոսը
70086513_668452506973475_7001883508184449024_n
A A
Քաղաքականություն

Ամուլսարի հարցում Նիկոլ Փաշինյանը ուժ է կիրառելու․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Ամուլսարը պե՞տք է շահագործել, թե՞ ոչ․ Ազգային անվտանգության տնօրենի  նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պնդում է՝ ոչ։ Ըստ նրա՝ կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հակված է շահագործել։

«Այս տղան այդպես էլ չհասկացավ, որ Ամուլսարը հայ ազգի սիրտն է, ինչ ասում են, միևնույն է, իր ճանապարհով է գնում, որը միգուցե տաճար չի տանում, բայց ուրիշ տեղ տանում է»,- ասում է նա։

Իսկ թե ինչո՞ւ է Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանին քննադատում, և ոչ թե Սերժ Սարգսյանին, Գուրգեն Եղիազարյանն ասում է․

«Անցյալին աշխատում եմ չանդրադառնալ, բայց այսօր, ցավոք սրտի, քո ձեռքում է վարչապետությունը։ Ընտրողներ ունեիր 80 տոկոս, և դու տանում ես անդունդ հայ ազգին, այդպես անում ես Ղարաբաղի հարցով, այդպես կվարվես Ամուլսարի հարցով, Ստամբուլյան կոնվենցիայի հարցով, եթե իհարկե հասցնես, և քեզ թույլ տան դա անել»։

Ամուլսարի հարցը պարադոքս է Նիկոլ Փաշինյանի համար․ շարունակում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Նրա խոսքով՝  եթե Ամուլսարի հանքը շահագործվի, ապա  ժողովրդի կամքը գործադիրի ղեկավարը ոտնահարում է։

«Նիկոլ Փաշինյանը հայտնվել է վատ վիճակում, բայց ինչպես ասում են՝ մեղավորն ինքն է, որ ուրիշների ձեռքով եկել է իշխանության։ Ակնհայտ է, որ հանքը հնարավոր չէ աշխատի, սա Իջևանի անտառների տարբերակը չէ, որ մեղադրեն՝ թե գողություն են անում, ու հետո փորձում է իրավական դաշտ բերել։ Այստեղ լուրջ շահեր կան Ջերմուկի բնակիչների համար, կան նաև բիզնես շահեր, որովհետև հյուրանոցներ են աշխատում։ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուժ է կիրառելու»,- ասում է Արամ Հարությունյանը։

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահն անդրադառնում է նաև 2020թ․Արցախում տեղի ունեցող նախագահական  ընտրություններին։ Արամ Հարությունյանը վստահ է, որ Արցախի նախագահի Նիկոլ Փաշինյանի թեկնածուն Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն է։ Արամ Հարությունյանը սցենար է կանխատեսել Արցախում իշխանափոխության համար։

«Համոզված եմ, որ մինչև 2020թ․իրենք փորձելու են Բակո Սահակյանին հանել, և պառլամենտում Արայիկ Հարությունյանն ունի մեծամասնություն, Արայիկ Հարությունյանն էլ է աշխատում Մասիս Մայիլյանի համար, և պառլամենտով Մասիս Մայիլյանը ընտրվելու է, հետո էլ լծակները իր ձեռքն է լինելու և ընտրվելու է»,- նշում է նա։