Բացել լրահոսը Փակել լրահոսը
1544848827-1268
A A
Քաղաքականություն

Շուրջ 524 միլիոն կհատկացվի դպրոցներին մարզագույք տրամադրելու համար (տեսանյութ)

Կառավարության նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականին պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ» հարցը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկեց սույն նախագծով 523 միլիոն 400 հազար դրամ հատկացնել մի քանի հարյուր դպրոցներին, մարզական դպրոցներին և հանրակրթական դպրոցներին՝ մարզագույք տրամադրելու համար։

«Տարիներ շարունակ այս խնդիրները դպրոցներում չեն լուծվել։ Իմ դիտարկումներով և իմ այցելությունների արդյունքում պարզվել է, որ մարզագույքի, հատկապես՝ հանրակրթական դպրոցների մարզագույքի մեծ մասը, խիստ մաշված է և պիտանի չէ օգտագործման»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ վերջին տասը տարիների ընթացքում  որևէ մարզական գույք չի տրամադրվել։

Նախագծի համաձայն, գերատեսչության ղեկավարի խոսքով, շուրջ 200 միլիոն դրամ հատկացվում է 110 անուն մարզագույք 54 կազմակերության տրամադրելու համար և 7 անուն մարզագույք՝  330 հանրակրթական դպրոցի։

Հարությունյանը նշեց, որ Սպորտի նախարարությունը 2012-19 թթ․ հատկացրել է շուրջ 420 միլիոն դրամ մարզագույքի համար, իսկ 2014 թ․, 2017-19 թթ․ ընդհանրապես մարզագույք չի հատկացվել։ «Մեր չեմպիոնների մեծ մասը սահմանափակ թվով դպրոցներից են, և նույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա կապված է մարզագույքի հետ, որ չի տրամադրվում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սա լրացուցիչ խթան կարող է լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Ստեփանակերտում մարզական ոլորտին վերաբերող բարձրացված գերնպատակին հասնելու համար։

Որոշումն ընդունվեց։