Բացել լրահոսը Փակել լրահոսը
04
A A
Քաղաքականություն

Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկել տուն՝ հանգստանալու․ Փաշինյանը՝ թանգարանների աշխատանքի մասին (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ թանգարան այցելությունների հաճախականությանը։

Գործագիր իշխանության ղեկավարի խոսքով՝ պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը, ուր մարդ չի այցելում, որտեղ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերվում։ «Ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որտեղ ճիշտ ներկայացնելու դեպքում այցելուների կիլոմետրերով հերթեր կառաջանան»,- շեշտեց Փաշինյանը։ 

Ըստ նրա՝ այդպես կլինի թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում և այլ տեղերում։ Եթե կա մի թանգարան, Փաշինյանի խոսքով, որ չի կարողանում խնդիրը լուծել, պետք է որոշում կայացնել և փոխել ղեկավարությունը։

«Կլինեն ակցիաներ, կլինեն ցույցեր, բայց սա ստրատեգիական խնդիր է։ Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել։ Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկել տուն՝ հանգստանալու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։