Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131567
A A
Քաղաքականություն

«Ջերմուկ գրուպ»-ը հարկային արտոնություն ստացավ (տեսանյութ)

Կառավարության օրակարգի 17-րդ հարցով առաջարկվում է մաքսատուրքից ազատել և հարկային արտոնություն տալ «Ջերմուկ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Կազմակերպությունը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, ներկրող ապրանքները պետք է օգտագործի պոլիմերային շշերի արտադրության համար։

«Արտադրությունն իրականացվում է Ջերմուկ քաղաքում, կազմակերպությունը գործում է 1999 թվականից։ Նախատեսվում է այս ծրագրի շրջանակում իրականացնել 20,8 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով ներդրումներ»,- շեշտեց նախարարը։

Գումարից 804,9 միլիոն դրամն օգտագործվելու է հոսքագծերի ձեռքբերման նպատակով՝ 20,68 միլիարդ դրամը ցանկում նշված հումքի և այլ սարքավորումների ձեռքբերման համար։

«Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 408 աշխատակից, այս ծրագրի շնորհիվ կստեղծվի ևս 15 աշխատատեղ 180 հազար դրամ միջին աշխատավարձով»,- նշեց Խաչատրյանը։

Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը, նախարարի փոխանցմամբ, 26 միլիարդ դրամ է, որից 15,6 միլիարդ դրամ արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 8,3 միլիարդ դրամինը՝ Եվրասիական տնտեսական միության տարածքներում, 2,8 միլիարդ դրամինը՝  երրորդ երկրներում։

Արտոնություն ստանալու այս հայտի շրջանակներում, Խաչատրյանի խոսքով,  ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 միլիարդ 68 միլիոն դրամ, մաքսատուրքի ազատման գումարը 804,3 միլիոն դրամ, որից պետական բյուջեի եկամուտների նվազումը 9,8 միլիոն դրամ է։ 

Նիստի ժամանակ որոշումն ընդունվեց։