Բացել լրահոսը Փակել լրահոսը
ALEN
A A
Քաղաքականություն

ՀՀ քաղաքացին գոհ շնորհակալ պիտի լինի, որ այսօրվա իշխանությունը քննարկում է և դուրս է հին տրամաբանությունից․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

 Քննարկում ենք և դա ուրախալի է, ՀՀ քաղաքացին գոհ, ուրախ ու շնորհակալ պիտի լինի, որ այսօրվա ՀՀ իշխանությունը քննարկում է և ականջալուր է ամեն ինչին ու դուրս է այն հին տրամաբանությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Ամուլսարի վերաբերյալ որոշում կայացնելու մասին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Պատասխանալով այն հարցին, թե իրենց խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են Ամուլսարի շահագործմանը, Ալեն Սիմոնայնն ասաց․« Քննարկում ենք, ասում եք պառակտում կա, ասում եք ձեր մեջ վեճ կա, չենք քննարկում, ասում եք կնոպկա սեղմող կա։ Մեկը մի կարծիք ունի, մյուսը այլ և դա նորմալ է»։

Այնուհետև նա հիշեցրեց, որ անգամ վարչապետն է գնում հասնում Ջերմուկ, մտնում է մարդկանց տները և քննարկում։

Հարցին, թե Ամուլսարի հարցով որոշումը կարո՞ղ է ինչ-որ առումով հարվածի տակ դնել իշխանության հեղինակությունը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Այո, եթե իշխանությունն իրեն պահի ակտիվիստի պես այլ ոչ թե իշխանության։ Մարդիկ, որոնք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում և պատասխանատվություն են կրում այդ քայլի համար, միգուցե ազդի, որովհետև, այսօր ես հաճախ եմ կարծիքներ լսում, որ մենք շատ ենք դանդաղում ու շատ ենք ձգում ու փորձում բոլորին գոհացնել՝ որոշում կայացնելու փոխարեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի հարցի քննարկմանը ԱԺ-ում , Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ-ում նման հարց ոչ բերվել է, ոչ էլ հետաձգվել է։