Մակունցը հույս ունի, որ Կառավարությունը Ամուլսարի վերաբերյալ հակապետական, ապազգային որևէ որոշում չի կայացնի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։
Մինչ նիստի սկսելը, գրասենյակի մոտ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց լրագրողների հարցերին։
Անդրադարձ եղավ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, որը վերաբերում էր Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման հետաձգմանը, հարցին, թե ինչո՞ւ է հետաձգվել և արդյո՞ք պատճառը հանրության բուռն արձագանքն էր կոնվենցիային, Մակունցը պատասխանեց․
«Եթե հիշենք, թե ինչ ընթացակարգերով պետք է անցնի կոնվենցիան, ենթադրվում էր, որ էդպես էլ պետք է լինի»,- պատասխանեց Մակունցը, հավելելով, որ եթե ԱՆ-ն նախագիծն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հետո այն պարտադիր ընթացակարգով պետք է լինի Սահմանադրական դատարանում, որից հետո նոր կհայտնվի Ազգային ժողովի օրակարգում։
«Ես զարմանում էի, թե որտեղից է շրջանառվում և զարմանում էի, թե ինչպես է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,- ընդգծեց նա։
Իսկ, արդյո՞ք սեպտեմբերին կքննարկվի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ այս պահին այդ հարցին չի կարող պատասխանել, սակայն միևնույն ժամանակ չբացառեց դա։
Խոսելով Ամուլսարի շահագործման վերաբերյալ՝ Մակունցն ասաց, որ իր ֆեյսբուքյան գրառմամբ հույս է հայտնել, որ կառավարությունը հակապետական, ապազգային որևէ որոշում չի կայացնի։
«Շրջակա միջավայր վրա ազդեցության գնահատման անհրաժեշտության հարցն ուսումնասիրվում է Շրջական միջավայրի նախարարությունում և կտեսնենք, թե ինչ կլինի արդյունքը»,- եզրափակեց նա։
Տեսանյութը՝ «Ֆակտոր» լրատվական գործակալության