Բացել լրահոսը Փակել լրահոսը
69286145_2632579223636022_6963261628955492352_n
A A
Պաշտոնական

Ամփոփվել են դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման  քննությունների արդյունքները

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` 
հավաստագրի տրամադրման քննությունները: Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից 
օգոստոսի 22-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 
տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի 
նախագահությամբ:

Քննությունների արդյունքներով հանրակրթական  ուսումնական հաստատության 
ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից դրական շեմը 
հաղթահարած 62%-ին՝ 212 քաղաքացու: Նրանցից 40-ը գործող տնօրեններ են և 
տնօրենի պաշտոնակատարներ, 172-ը՝ ուսուցիչներ և փոխտնօրեններ: 
Քննությունները չհաղթահարած 130 հավակնորդներից 16-ը եղել են գործող տնօրեն 
և տնօրենի պաշտոնակատար: 14 հավակնորդ չի ներկայացել քննություններին:

Քննություններին մասնակցել է 293 կին (82%) և 63 տղամարդ (18%): Հավաստագիր 
է շնորհվել 171 կնոջ կամ մասնակից կանանց 61%-ին և 41 տղամարդու՝ 65%-ին: 
Հավաստագիր է շնորհվել Երևանի 47, իսկ մարզերի 165 հավակնորդի:

Այս տարի առաջին անգամ 4 վերապատրաստում իրականացնող 
կազմակերպություններին՝  «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, 
«Կրթություն առանց սահմանների», «Հույս և ապագա», «Մանկավարժական 
նախաձեռնություն» հայկական ասոցիացա ՀԿ-ներին միացել են ևս 3-ը՝ Խ. 
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի մանկավարժական 
համալսարանները և Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցը: Ընդհանուր առմամբ, 
վերապատրաստվել է 300 հավակնորդ: