Բացել լրահոսը Փակել լրահոսը
49264_b
A A
Պաշտոնական

Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մոտ գտնվող պարսպի քարերը փլուզվում են

Օգոստոսի 27-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ  Երևանի Գ. Հարությունյան փողոցի թիվ 19 տան բակի և Ազգային ժողովի վերահսկիչ պալատի միջև գտնվող միջանկյալ պարսպի քարերի մի մասը ընկել է, իսկ մյուս մասը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ: 

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը արձանագրել է վերոնշյալ տան սեփականատեր Լարիսա Մ.-ի ահազանգում նշված խնդրի հավաստիությունը: