A
A
Տնակն ամբողջությամբ այրվել է
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 26-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի վերջնամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնապատ գյուղի 26-րդ փողոցի վերջնամասում՝ փայտյա տնակում (թիթեղյա երեսպատումով, մոտ 18 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել՝ 22:37-ին:
Տնակն ամբողջությամբ այրվել է: