Բացել լրահոսը Փակել լրահոսը
69352474_2104743493153887_183916336475275264_n
A A
Պաշտոնական

Հայ մասնագետները Սիրիայում բուժօգնություն են ցուցաբերել 2420 մարդու

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 48967 քմ տարածք:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։