A
A
«Հարցի հասցեատերը ես չեմ»․ Յուրա Իվանյանը՝ նախագահի եւ «Լիդիան»-ի հնարավոր կապի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՈւսումնասիրվե՞լ է արդյոք, թե «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիրն ինչպես է կնքվել, ովքե՞ր են հանքի բաժնետերերը, և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ դեր է ունեցել այդ գործարքում. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց, որ «Լիդիան»-ի կայքում բաժնետերերի մասին տեղեկություն կա, իսկ ինչ վերաբերում է նախագահին, ապա հարցի հասցեատերն ինքը չէ և չի կարող պատասխանել այդ հարցին: