Բացել լրահոսը Փակել լրահոսը
1566625510,6628
A A
Հասարակություն

Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. կան վիրավորներ

Սույն թվականի օգոստոսի 23-ին ժամը 20:35-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1981թ ծնված Ռ.Հ-ն վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, երթևեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1971թ ծնված Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, ինչի հետևանքով Ռ.Հ-ն և նրա ուղևոր` մայրաքաղաքի բնակչուհի, 2001թ ծնված Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։

Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով լրիվությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: