A
A
Բանակցային գործընթացը չի կանգնել․ ԱԳ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սահմանը հատած եւ Ադրբեջանում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին մտահոգում է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց նախարարը:
Նա նշեց, որ այս հարցով այս պահի դրությամբ նորություն չունի հայտնելու։
Հարցին՝ նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, նախարար Մնացականյանը նշեց, որ բանակցային գործընթացը չի կանգնել, եւ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է կայուն: