Բացել լրահոսը Փակել լրահոսը
tmramijoc
A A
Հասարակություն

Մեքենայում թմրանյութ էր օգտագործել (տեսանյութ)

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի 30-ամյա մի բնակչի: 
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված: 

Կասկածվողը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, հավաքել է Իջևանի սարերից, չորացրել իր օգտագործման համար: 

Նշանակվել է փորձաքննություն: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: