A
A
Դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին ու տունն այրել են․ կասկածյալը 20 տարեկան է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանությունն այսօր պարզել է երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, սպանություն կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր:
Ըստ տեղեկությունների, Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, որը աշխատում էր Լոռու մարզպետարանում: