A
A
Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը․ Հրաչյա Հակոբյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հերքում
Օրեր առաջ ռուսական կայքերից մեկում հրապարակվել է հոդված, ըստ որի ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։
Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ:
Այս ամենը իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը:
Հ.գ. Պատրաստվում եմ առաջիկայում դիմել իրավապահ մարմիններին»:

