A
A
Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի` Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների նստավայրում այսօր պետք է սկսվեր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվելու էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ, սակայն ժողովը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։
Նիստին ներկայացել էին մոտ 70 դատավորներ, մինչդեռ նիստի կայացման համար անհրաժեշտ է նվազագույնը 118 դատավորի ներկայություն։