Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն-Սարգսյան
A A
Պաշտոնական

ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին շնորհվել է վաստակավոր շինարարի կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով՝ շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին, «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին․ 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. 
Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝

Գագիկ Շաղաբեգի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Վլադ Արտեմի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ
«Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- ասված է որոշման մեջ: