Բացել լրահոսը Փակել լրահոսը
1557272362_0_395_2193_1629_600x0_80_0_0_4fe0ed7a355c8471924d4756462b1a67
A A
Քաղաքականություն

Ղրղզստանում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Ալազբեկ Ատամբաևը (տեսանյութ)

Ղրղզստանում իրավապահ մարմինների աշխատակիցներին կողմից ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Ալազբեկ Ատամբաևը։ 

«Հատուկ նշանակության ջոկատայինները ձերբակալել են Ատամբաևին և նրան անհայտ ուղությամբ տարել։ Նրա տան մեջ հրաձգությունը դեռ շարունակվում է»,- հայտնել է նախկին նախագահի գրասենյակի ներկայացուցիչը։

Ատամբաևին ուժով ձերբակալելու օպերացիան մի քանի ժամ առաջ է սկսել։  

ЯԼՄ-ների փոխանցմամբ՝  Ղրղզստանի նախկին նախագահի տան մոտ դեռ հավաքված են նրա կողմնակիցները։ Նրանց թիվը 500-ի է հասնում։ Ատամբաևի կողմնակիցները պատնեշներ են կազմել  և  փորձում են նրա տուն ներխուժել։ Ավելի ուշ հաղորդվեց, որ եղել է բախում կողմնակիցների եւ հատուկ ջոկատայինների միջեւ:

Նշենք, որ 2011-2017 թվականներին Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել՝ հիմնականում կոռուպցիոն հոդվածներով: Նախկին նախագահը, որհ անցել է ընդդիմադիր ճամբար, այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նա ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: