Բացել լրահոսը Փակել լրահոսը
d0b2-d0bad0b8d180d0b3d0b8d0b7d0b8d0b8-d0bdd0b0d187d0b0d0bbd0b0d181d18c-d0bed0bfd0b5d180d0b0d186d0b8d18f-d0bfd0be-d0b7d0b0d0b4d0b5d180
A A
Քաղաքականություն

Եկել են Ղրզըզստանի նախկին նախագահի հետեւից. Լարված իրավիճակ (տեսանյութ)

Հատուկ ջոկատայինները շրջափակել են Ղրզըզստանի նախկին նախագահ ԱլմազբեկԱթամբաեւի՝ Քոյ-Թաշում գտնվող տունը՝ նրան բերման ենթարկելու նպատակով։

Լսվել են կրակոցներ։

Արդեն հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին։

Նրանց թվում կա նաեւ լրագրող։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ղրզըզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել էր անձեռնմխելիությունից:

Ալմազբեկ Աթամբաեւը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների և նախագահիլիազորությունները կատարելու ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։

Աթամբաեւը չի ընդունում մեղադրանքները։