Բացել լրահոսը Փակել լրահոսը
46559
A A
Պաշտոնական

Պահպանել սթափություն և ողջախոհություն․ Կոմունիստական կուսակցության կոչը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախում  ներքաղաքական լարված իրավիճակի կապակցությամբ։ Իրավիճակը էլ ավելի կարող է սրվել վարչապետի կազմակերպած հավաքից հետո։

Դրանից կփորձեն օգտվել որոշակի ուժեր՝ ապակայունացնելով իրավիճակը, ելնելով իրենց նեղ անձնական, խմբային շահերից, ինչը անթույլատրելի է Արցախի դեպքում։  Պետք է գիտակցել, որ դա մեր վերջին երեսուն տարիների միակ նվաճումն է, ինչը մենք պետք է սրբորեն պահպանենք, քանի որ թշնամին միշտ գործում է և կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։

Կոչ ենք անում կողմերին պահպանել սթափություն և ողջախոհություն, չգնալ արկածախնդրությունների, չսրել իրավիճակը և զերծ մնալ սադրանքներից։ Խնդիրները հարկավոր է  կարգավորել բանակցային սեղանի շուրջ , ելնելով համազգային միասնությունից , այլ ոչ թե արևմուտքի նկրտումներին հագուրդ տալով, օգնության պատրվակի տակ, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանոմ՝ տեղակայել ՆԱՏՕի խաղաղապահ ուժեր, դրանով դեմ գնալով Հայաստանի, ՌԴի ու Իրանի շահերին և վտանգելով մեր պետականությունն ու անվտանգությունը։

                                                                                                             

Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն