Բացել լրահոսը Փակել լրահոսը
94.thumb
A A
Քաղաքականություն

ՌԱԿ-ը Ազգային ժողովից պահանջում է չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

            Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային դիմագիծ ունեցող ընտանիքներն են ու նրանց զավակները: Անկախ բազմագույն գրանտակերների տարածած հերյուրանքներից, Հայկական ընտանիքն այսօր էլ լիովին համապատասխանում է ընտանեկան իրավունքի միջազգային նորմերով նախատեսված ամուսինների միջև եղած բոլոր նորմալ իրավահարաբերություններին:

            Քաջ գիտակցելով ավանդապահ և ամուր ընտանիքի նշանակությունն ու անփոխարինելի դերակատարությունը հայ ժողովրդի համար և խորությամբ ըմբռնելով ստամբուլյան կոնվենցիայում առկա վտանգավոր դրույթները (առավելապես երրորդ սեռի գաղափարի ներմուծումը 2001-2019թթ․, European Parliament resolution of 14 February 2019 on the future of the LGBTI List of Actions 2019-2024 ակտերով) և դրա հիման վրա`

  1. զանազան ամուսնական սխեմաների ստեղծումը,
  2. <<միասեռականությունը>>,
  3. գենդերային փոքրամասնություններին պետության կողմից գերակա իրավունքներ նվիրաբերելը,
  4. երրորդ սեռի գաղափարի քարոզչության թողտվությունը,
  5. հասարակության մեծամասնության իրավունքների ստորադասումը գենդերային փոքրամասնությունների իրավունքներին,
  6. մարդկանց բազմացումը <<կարգավորելը>> և այլն, գտնում ենք, որ այդպիսի միջպետական պայմանագրերն ունեն քաղաքական թելադրանքի բնույթ և ոտնահարում են գերակա ուժ ունեցող <<մարդու հիմնարար իրավունքին>>:

            Ռամկավար ազատական կուսակցությունը կոչ է անում  քաղաքական գնահատական տալ նախկին իշխանությունների նման գործելակերպին` այն է` առանց հասարակական քննարկումներ անցկացնելու նախաստորագրել նմանատիպ միջպետական նշանակության փաստաթուղթ և պահանջում է ՀՀ Ազգային ժողովից չվավերացնե՛լ վերոնշյալ այդ ակտը և ընդհանրապես արգելե՛լ հակաբնական գենդերային (սեռական) որևէ քարոզչություն: Միաժամանակ ՌԱԿ-ը կոչ է անում հայ հասարակությանը միանալ ստամբուլյան կոնվենցիան մերժած մյուս երկրների ընդդիմադիր հասարակություններին, ինչպես նաև չվավերացնելուն ուղղված  իր և բոլոր մյուս կազմակերպությունների¸ անհատների եւ Մայր աթոռի կոչ-հորդոր-պահանջին:

ՌԱԿ ատենադպիր`                                     Սուրեն Սարգսյան

 

                      ՌԱԿ ատենապետ`                                      Հակոբ Ավետիքյան                     

 

Երեւան, 30 հուլիս 2019թ.