Բացել լրահոսը Փակել լրահոսը
47516_b
A A
Հասարակություն

Ավտովթար Սաղմոսավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիսի 27-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Առկա է գազատար խողովակից արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Սաղմոսավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին «Mercedes G Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազի խողովակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1987թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ և մահացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի խողովակից արտահոսքը: